Նորություններ

Քարաթափում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին

Ապրիլի 1-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ավտոճանապարհը միակողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին մոտակա բլրից ճանապարհի երթևեկելի հատված է գլորվել 3 քար (յուրաքանչյուրը մոտ 0.7 խմ):

Փրկարարները և Դիլիջանի ՃՈ աշխատակիցները մաքրել են թափված քարաբեկորները, ինչի արդյունքում ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Ավելին
Back to top button