Նորություններ

Քառօրյա պատերազմ. հայ ժողովրդի արիության եւ հավաքականության լավագույն որակների դրսեւորման օրերը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին համաձայնագրերը, լայնածավալ հարձակում նախաձեռնեց Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ։

Ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լոկ լարվածության սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։

Ամբողջ հայության համար չափազանց դաժան էին ռազմի դաշտից ստացվող տեղեկությունները զոհերի մասին, ծանր ու լարված էր այդ օրերի մթնոլորտը: Պատճառների ու մեղավորների փնտրտուքը շարունակվում է մինչ օրս, եւ հուսանք, որ երկրում իրավիճակի արմատական փոփոխությունից հետո թերացումների եւ հանցանքների մեջ մեղադրվող բոլոր պետական պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները կստանան իրենց արժանի պատիժը: 

Մեկ բան հաստատ է. քառօրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը հանդես եկավ իր արիության եւ հավաքականության լավագույն որակներով՝ թշնամուն անհամեմատ ավելի մեծ կորուստներ պատճառելով: Բայց, ցավոք, մենք եւս ունեցանք մարդկային կորուստներ, անդառնալի կորուստներ: Ավելի քան 100 հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:

Հայկական բանակի ստորաբաժանումներն այդ օրերին դրսևորել են մասսայական արիության դեպքեր, որոշ դիրքերում մինչև վերջ կռվել են ու զոհվել բազմապատիկ ուժերի դեմ պայքարում:

Փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին, ուժ ու կորով այսօր մեր սահմանը պահող հայ զինվորներին:

56631988_441983236550674_4360221258114138112_n

Back to top button