Նորություններ

«Որտե՞ղ եք աշխատում». «Ֆուդ-սիթիում». Ռուսաստանի հայերի միությունը ադրբեջանցու հարցաքննության կադրեր է հրապարակել

Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են վերջին օրերին հայերի հետ բախումների ժամանակ ձերբակալված ադրբեջանցիներից մեկի հարցաքննությունից կադրեր:

Նրան հարցնում են՝

— Որտե՞ղ ես աշխատում

— «Ֆուդ սիթի»-ում

— Որպես ի՞նչ

— Գնորդ

Հրապարակելով հարցաքննության այս փոքր հատվածը՝ հայերի միության մամուլի ծառայությունը նշում է, որ ժամանակն է փակել արդեն այդ շուկան, ինչպես ժամանակին փակվել է «Չերքիզոն»-ը:

ՌՀՄ-ն նաեւ հայտնում է, որ իրավիճակը կարգավորվել է, իրավապահ մարմինները աշխատում են կոշտ եւ համակարգված, իսկ միությունը զբաղվում է առօրյա աշխատանքով՝ պահպանելով զգոնությունը:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումներ էին եղել Մոսկվայում հուլիսի 23-ին եւ 24-ին: Ադրբեջանցիները խմբերով հարձակվել էին առանձին հայերի վրա, ծեծել, ջարդել մեքենաները, սպառնացել, հայերից անգամ դանակահարվել էր երիտասարդ:

Back to top button
Close