Նորություններ

Մահացել է Մասիս քաղաքում մեքենայի հրդեհից տուժած 12-ամյա երեխան

Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհից տուժած 12-ամյա երեխան: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան: Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,-գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվող ավտոմեքենայից դուրս էր բերվել 2007թ.-ին ծնված Ն.Մ.-ն, ով այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այրվածքներ ստացած երեխայի ընտանիքը բնակվում էր հրդեհված մեքենայում, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը տնից դուրս էր հանել նրանց:

 

Ավելին
Back to top button