Նորություններ

«Այդպես չի կարելի մշակութային գործչի հետ վարվել, այդ տոնով խոսել, այդ բարձունքներից արտահայտվել». Ն. Թուխիկյան

«Այսուհետ ես կուզեի, որ մենք ավելի նրբանկատ լինենք մշակույթի առումով և՛ օրենսդրական տեսանկյունից, և՛ մարդկային հարաբերությունների տեսանկյունից»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն՝ անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին:

«Ես ենթադրում եմ, որ այս ամբողջ պատմությունը ստեղծվեց այն պատճառով, որ տեղի չէր ունեցել մշակութային փոխհարաբերություն նախարարի պաշտոնակատարի և օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի միջև»,- նշեց նա՝ հավելելով՝ այդպես չի կարելի մշակութային գործչի հետ վարվել, այդ տոնով խոսել, այդ բարձունքներից արտահայտվել: Թուխիկյանի խոսքերով՝ մենք ունենք փոխհարաբերվելու շատ լուրջ խնդիր. «Կարելի էր նստել սեղանի շուրջ և հասկանալ իրար, գալ կոնսենսուսի»:

Անդրադառնալով մշակույթի նախարարության գործունեությանը՝ պատգամավորը նշեց. «Ինչո՞ւ այս խնդիրներն առաջացել են միշտ, հիմա էլ առաջացան, որովհետև բովանդակություն չունի այս նախարարությունը, մեծ հաշվով անբովանդակ կառույց է, որ այսպիսի բաներով է զբաղվում»:

Թուխիկյանի կարծիքով՝ լավ աշխատող ղեկավարին չի հարելի հանել, բայց վատ կառավարչին պետք է արագ հեռացնել աշխատանքից, որպեսզի կառույցը սկսի շնչել:

Ավելին
Back to top button
Close