Նորություններ

«1996 թ.-ին՝ Բիշքեկից սկսած, մինչ Փաշինյանի պաշտոնավարումը բանակցում էին 7 տարածքները վերադարձնելու հարցի շուրջ»

Հայաստանն առաջին անգամ պարտվողական դիրքերից հանդես չի գալիս: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպմանը: 

Ըստ Նավասարդյանի՝ Արցախի հարցում հայկական կողմի օրակարգը փոխվել է, եւ հայկական կողմն այդ օրակարգը պարտադրել է մյուսներին:

«Իսկ մինչ այդ ինչ էին ասում. ասում էին՝ Փաշինյանը եկավ տարածքները հանձնելու: Սա քաղաքական բլեֆ չասեմ, սա առնվազն քաղաքական ստախոսություն է, որովհետեւ 1996 թ.-ի Բիշքեկի պայմանագիրը ստորագրելու պահից սկսած մինչեւ Փաշինյանի իշխանության գալու պահը բանակցում էին  յոթ տարածքները վերադարձնելու վերաբերյալ: Ճիշտ է՝ չէին վերադարձնում, որովհետեւ դա կարող էր իր հետ բերել հասարակական պայթյուն: Ոչ մեկը չի գնա ինքնասպանության, բայց անընդհատ դրա վրա էին խաղում, որ հողերը պետք է հանձնել, որ դրա դիմաց ստանանք ինչ-որ բաներ, այսինքն այն, ինչ ուզում էր Ադրբեջանը: Սրանք ոչ միայն խոսքեր էին, այլ բոլոր փաստաթղթերում է եղել: Մադրիդյան սկզբունքներն ինչ են ներկայացնում, ես դա համարում եմ պիղծ փաստաթուղթ, որն ուղղված է  պետական եւ ազգային շահերի դեմ եւ աստիճանաբար պետք է դրանից հրաժարվել, ինչը չի ուզում անել Ալիեւը»,- նշեց Նավասարդյանը:

Ավելին
Back to top button