Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Տեղի կունենա Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» սիմֆոնիայի առցանց ցուցադրությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր՝ հուլիսի 23-ին‚ ժամը 19.00‚ հրավիրում է միանալու առցանց ցուցադրությանը և վայելելու ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցչի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։
Համերգը ղեկավարում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։

Ցուցադրությանը կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում‚ ինչպես նաև «DAS A» հավելվածի միջոցով։
Android: http://bit.ly/2v5Jo3r
iOS: https://apple.co/2TDjyNX

 

Back to top button
Close