Սպորտ

Հռոմի պապ. տեսականորեն Մեսսիին Աստված անվանելը սրբապղծություն է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին.

«Թեորապես, Մեսսիին Աստված ասելը սրբապղծություն է: Չի կարելի նման բան ասել ու հավատալ դրան: Օրինակ, ես հաստատ չեմ հավատում: Մարդիկ կարող են Մեսսիին համեմատել Աստծո հետ` պարզապես արտահայտելով հիացմունք:

«Ֆուտբոլային աստված» արտահայտությունը ինքնարտահայտման հայտնի միջոց է:

Մեսսին շատ լավն է, բայց նա Աստված չէ»,- Հռոմի պապի խոսքերն է փոխանցում Marca-ն:

82-ամյա Ֆրանցիսկոսը ֆուտբոլի երկրպագու է և երկրպագում է «Սան-Լորենսո» ակումբին:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 31 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:

armsport.am

Back to top button
Close