Միջազգային

ԱՄՆ-ում գնդակահարել են հայտնի ռեփեր Nipsey Hussle-ին. կա նաեւ 2 վիրավոր

Լոս-Անջելեսում սպանել են ռեփեր Nipsey Hussle-ին (Էրմիաս Ասգհեդոմ), հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով NBC News-ին:

33-ամյա երգչին գնդակահարել են նրան պատկանող հագուստի խանութի դիմաց: Եվս 2 մարդ վիրավորվել է, որոնց հոսպիտալացրել են:   

Ռեփերի սպանությանն արձագանքել են ռեփեր 50 Cent-ը, հանրահայտ բասկետբոլիստներ Ստեֆեն Քարրին եւ Լեբրոն Ջեյմսը:

Էրմիաս Ասգհեդոմը ծնվել եւ ապրել է Լոս-Անջելեսում: Իր կարիերան սկսել է 2008թ.-ից, համագործակցել է տարբեր արտիստների հետ: Նրա դեբյուտային Victory Lap ալբոմը հավակնել «Գրեմմի» երաժշտական մրցանակին:

Back to top button
Close