Նորություններ

Օպերայի արտիստների բողոքի ակցիան կեսից վերածվեց համերգի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը: Թատրոնի աշխատողները նշում են, որ պատրաստ են անգամ գործադուլի դիմել, եթե իրենց ձայնը իշխանություններին չհասնի:

Օպերայի արտիստների բողոքի ակցիան կեսից վերածվեց համերգի, որից հետո  թատրոնի աշխատակիցները դուրս եկան կառավարությունից՝ փաստելով իրենց գոհունակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից:

Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ եթե պարզվի, որ այդ փաստարկների թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողը կպատժվի, կազատվի աշխատանքից:

Դիրիժորը նաև հավելեց, որ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվում են փոխտնօրենի վրա, իսկ իրենք փորձելու են շուտ ներկայացնել հակափաստարկները:

Հիշեցնենք՝ Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով:

Back to top button
Close