Նորություններ

Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը Հայաստանի համար առաջնահերթություն է. Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում:

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան
Վարուժան Ներսիսյան   

Ներսեսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին շփումներից ի վեր աշնանը հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, ինչի շնորհիվ ունեցել ենք վերջին տասնամյակի ընթացքում հարաբերականորեն ամենահանգիստ շրջանը:

«Չնայած ադրբեջանական կողմից հնչեցվող շարունակական թշնամական հայտարարություններին՝ շփման գծում առկա հարաբերական հանգիստ իրավիճակը ստեղծել էր անհրաժեշտ մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար: Հայաստանը մշտապես աջակցել է միջնորդների առաջարկներին՝ կառուցելու խաղաղությանը նպաստող միջավայր, ներդնելու մեխանիզմներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը, ձեռնարկելու վստահություն կառուցող միջոցներ, ինչը թույլ կտա բանակցային գործընթացն առաջ մղել:

Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ԼՂ կարգավիճակը շարունակում են մնալ հիմնական առաջնահերթություն»,- Fox News-ին ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

artsakhpress.am

Back to top button
Close