Նորություններ

16-ամյա տղան պապի Mitsubishi-ով ընկել է ջրատարը․ վթար Նալբանդյան գյուղում

Երեկ՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արմավիրի բսաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ec0cdbea9673a2136f4c96050d9ec7d7 57c146d7e87b74eb3c403df0731a0321 64734b69b67f866a20f1e53548de38f3 cef990b4008658c3f76d33ef87402c8a bcf5a19f5564e083ac5b098223dc462a

shamshyan.com 

Back to top button
Close