ԱՌԱՆՑՔՈՒՄ

Ո՞րն է տնտեսական հեղափոխության նպատակը․ հպարտ քաղաքացուն պետք է ասել

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պետական բյուջեի եկամտային մասը 40 մլրդ դրամով գերակատարելու վերաբերյալ, ընդգծեց՝ այս ամենն իրատեսական է, եթե հաշվի առնենք Հայաստանի տնտեսության ստվերայնության ահռելի ծավալները.

«Այդ ստվերայնությունը համախառն ներքին արդյունքի 37-ից 42%-ի միջակայքում է, սա միջազգային կառույցների գնահատականն է: Այն գործոնները, որոնք վարչապետը նշել է, մասնավորապես ստվերի կրճատման և հատկապես առևտրի ոլորտում ՀԴՄ կտրոնների իրական շրջանառությունը ֆիքսելու դեպքում աշխատել են և առաջիկայում կշարունակեն աշխատել: Բյուջետային եկամուտների աճի հիմնական գործոնը եղել և շարունակելու է լինել տնտեսական ակտիվությունն ու աճը: Այս տարվա 2 ամսվա տնտեսական ակտիվության 6.5% եթե շարունակվի, ապա հնարավոր կլինի ապահովել կանխատեսվող տնտեսական աճը»:

Մարգարյանի կարծիքով տնտեսական հեղափոխության մեկնարկը կարելի է սկսված համարել.

«Մեծ հաշվով տնտեսությունը, եթե չի ծառայում քաղաքացու, նրա բարեկեցության բարձրացմանը, այդպիսի հեղափոխությունները հեղափոխություններ են հանուն հեղափոխության: Հիմնական խնդիրները, որ տասնամյակներ շարունակ բնորոշ են եղել Հայաստանի տնտեսությանը, առաջին հերթին բիզնեսի և քաղաքական համակարգի սերտաճումն են: Այս իմաստով սկիզբը տրված է»:

Ավելին
Back to top button
Close