Նորություններ

Մեր զինված ուժերը պատրաստ են հակառակորդի ցանկացած թե՛ օդային և թե՛ ցամաքային զորատեսակների սադրանքներին. Ա.Հովհաննիսյան

«Երեկ կեսգիշերից հետո բարեբախտաբար պահպանվում է հանգստությունը։ Ըստ էության, կրակոցներ հատկապես մեծ զինատեսակներից չկան»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ մեր ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը հարվածային և 3-հետախուզական։ Ընդգծեց, որ սա բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից։

«Ըստ էության, մեր հաշվարկներով մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել 5-6 հայկական բնակավայրերի նկատմամբ։ Ճիշտ է՝ պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին։ Հետևում են զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած թե՛ օդային և թե՛ ցամաքային զորատեսակների սադրանքներին. ինչպես անհրաժեշտ հակահարված տալուց բացի, այնպես էլ տեսնում ենք բոլոր շարժերն ու գործողությունները»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

 

Back to top button
Close