Նորություններ

«Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու». Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Նկատեցի՞ք, որ մարդկանց մի խումբ պարզապես զարմացած է, որ միջազգային հանրությունը մեզ չի խղճացել, չի դատապարտել հայ ժողովրդին ճնշելու և կոտորելու համար:
Այդ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու:
Մարդիկ իրենց տեղը չեն գտնում, որ ռուսները մեզ օգնության չեն հասել, որ ամերիկաներն ու եվրոպաները հումանիտար օգնություն չեն ուղարկել:
Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանն ի վիճակի է լուծել իր անվտանգության խնդիրը՝ հույսը դնելով միայն ու միայն սեփական ուժերի վրա:
Այսուհետ միշտ այդպես է լինելու: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է ստիպենք, որ մեզ հարգեն ու մեր շահերի հետ հաշվի նստեն…
Փա՛ռք մեր պետությանը և մեր զինված ուժերին…»:

 

Back to top button
Close