Նորություններ

Haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել։

Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ այն արվել է Աֆղանստանում։ Կից ներկայացնում ենք ապատեղեկատվություն տարածող կայքի տարածած տեսանյութը, ինչպես նաև բնօրինակ տարբերակը։

Haqqin.az` հուլիս 2020

Բնօրինակ՝  դեկտեմբեր 2019

Նույնը  նաև տարածվել է 2019  թվականի նոյեմբերին В Контакте սոցիալական ցանցում։Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Back to top button
Close