Նորություններ

Գյումրիում հուլիսի 13-ի կարկուտից ու անձրևից տուժած 3 տնակի բնակիչ կստանա նոր բնակարան

Գյումրու համայնքապետարանն այսօր «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամների հետ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս տնակների բնակիչների բնակապահովման հարցը:

Ներկա պահին կառուցված և բաշխման ենթակա 6 բնակարան ունի հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը:

Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել թիվ 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիքի:

Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն այսօր տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը:

Back to top button
Close