Սպորտ

Մեսսին գերազանցել է Ինյեստայի՝ Բարսելոնայում անցկացրած խաղերի քանակով ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ դերբիին, որում իր թիմը հաղթել է 2-0 հաշվով։

Ինչպես հաղորդում Mundo Deportivo-ն, Մեսսիի համար այս հանդիպումը 675-ն էր կատալոնական ակումբի կազմում։ Այսպիսով, Մեսսին գերազանցել է Անդրես Ինյեստայի՝ «Բարսելոնայում» անցկացրած խաղերի քանակով ցուցանիշը (674) և այժմ զիջում է միայն նախկին թիմակից Չավիին (767)։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է գալիս 2003 թվականից։ Այս ընթացքում նա 30 տիտղոս է նվաճել․ այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 4 գավաթ, Իսպանիայի առաջնության 9 չեմպիոնական տիտղոս, Իսպանիայի 6 գավաթ։

 
Back to top button
Close