Նորություններ

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ քանի՞ վիրավոր ունի հայկական կողմը, եւ ինչպե՞ս է վիրավորների առողջական վիճակը։

«Ըստ բժիշկների, բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում ստացել են միջին ու թեթեւ վնասվածքներ։ Ընթացքում մենք կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button
Close