Նորություններ

ՆԱՏՕ-ն անհանգստությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի զարգացումներին

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերին ու կանխել հայ-ադրբեջանական սահմանին հետագա սրացումը: Այդ մասին ասվում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«ՆԱՏՕ-ն անհանգստությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին զարգացումներին, որտեղ կիրառվում է ծանր տեխնիկա և կան զոհեր», — գրել է նա:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Համանախագահները նաև կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները:

Տավուշում սահմանին սրման արդյունքում հայկական կողմը 4 զոհ ունի ու 5 վիրավոր, Ադրբեջանը հայտարարել է 11 զոհի մասին:

Back to top button
Close