Նորություններ

Հակառակորդի կրակոցից մահացած Գրիշա Մաթևոսյանը Սիսիանից էր, մի քանի օրից պետք է զորացրվեր

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակոցից մահացած ժամկետային զինծառայող 20-ամյա Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, մի քանի օրից զորացրվելու էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Սիսիանի զինկոմիսարիատից:

«Մի  քանի օրից Գրիշան պետք է զորացրվեր, մի եղբայր ունի, հայրը անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի»,- հայտնեցին զինկոմիսարիատից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

Back to top button
Close