Նորություններ

Հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը կաթվածահար է եղել

«Հորդառատ անձրևը, զուգահեռաբար տեղացած կարկուտը պատճառ են հանդիսացել քաղաքում նման իրավիճակի ստեղծման: Տեղումների քանակը անհամատեղելի է եղել  ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ, ինչն էլ նման խնդիրներ է առաջացրել: Առկա խնդիրների վերացման համար կոմունալ ծառայությունն այս պահին ամբողջ կազմով և ունեցած տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Երևանյան խճուղի, Մայր Հայաստան, կայարանամեձ հրապարակ, Տրդատ ճարտարապետ փողոց և այլն»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանից։

Շիրակի մարզպետարանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճշտվել են վնասի չափերը, և քաղաքացիներից ահազանգեր ստացվե՞լ են, թե՞ ոչ։

Մարզպետարանից ասացին, որ դեռևս այլ  ահազանգեր չեն ստացվել։

Հիշեցնենք, որ Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես՝ Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

 

Back to top button
Close