ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ

Հայաստանի «Ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնի» կիսաեզրափակիչ: Նրա հերթական կատարումն այդ նախագծում աշխուժություն է առաջացրել համացանցում նրա հետեւորդների շրջանում: «The Showdowns» փուլում երգչուհին կատարել է «Chains» ստեղծագործությունը, որով եւ հաղթահարել է այդ փուլը: Այդ առիթով նա գրառում է կատարել սոցցանցերում:

«Ես կիսաեզրափակչում եմ: Ի՞նչ կարող եմ ասել, դեմքիս արտահայտությունն ամեն ինչ ասում է»,- գրել է նա:

Երգչուհին նաեւ ավելացրել է, որ երբեք չպետք է դադարել զարմանալուց: Գրառանը կից նաեւ լուսանկար է հրապարակել:

armtimes.com

Back to top button
Close