Նորություններ

Հարսանիքները, կնունքները, նշանդրեքի և ծննդյան արարողություններն այս փուլում չեն կարող թույլատրվել. Ավինյան

Հավաքների և հանրային միջոցառումների սահմանափակումները հանելը նշանակում է, որ վարակի տարածման տեսանկյունից ամենառիսկային միջոցառումները նույնպես պետք է արգելված չլինեն: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում ասաց Պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության առաջարկությանը:

«Հարսանիքները, կնունքները, նշանդրեքի, ծննդյան արարողությունները չեն կարող այս փուլում թույլատրվել: Մենք ուզում ենք օր առաջ բոլոր նմանատիպ միջոցառումները թույլատրել և հանել բոլոր սահմանափակումները, բայց այս իրավիճակում, կարծում եմ, այս առաջարկությունը քննարկել չարժի»,- նշեց Տ.Ավինյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության գործողությունները, իհարկե, իդեալական չեն, բայց իրենք եղել են թափանցիկ, թեստավորան առումով կարողությունները տասնապատկել են: «Կարծում եմ, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում՝ հնարավորինս շատ թեստեր անել և շատ դեպքեր ապահովել: Եթե դա չանեինք, ցուցանիշները բարձր չէին լինի: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Պարետը:

Նա նաև վստահեցրեց, որ որևէ քննությունից չեն խուսափում, եթե դրա կարիքը լինի: «Կհասկանանք՝ ինչ հարցերի շուրջ է լինելու այդ քննությունը, պարետատունը փորձում է բոլոր հարցերին պատասխանել, որ հարցեր չառաջանան»,- ընդգծեց Ավինյանը՝ հավելելով, որ ավելի խիստ միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի կարողանան խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին:

Աղբյուր

Back to top button
Close