Նորություններ

«Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

«Այս պահին ունենք 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա փոխանցմամբ՝ բոլոր վիրավորներն այս պահին իրենց լավ են զգում։ «Հույս ունեմ՝ շուտով կապաքինվեն և կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասաց նա։

Վիրավորներից չորսն այս պահին գտնվում են Բերդի հիվանդանոցում, մեկը տեղափոխվել է Երևան։

Back to top button
Close