ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվեր իշխանությունը յուրացնելու համար, և նրա կողքին պետք է նստած լիներ Սերժ Սարգսյանը. Արմեն Աղայան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում «Հայկական ընտրություն» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Աղայանը, անդրադառնալով երկրի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող զարգացումներին, նշել է.

«Սա անհեթեթ իրավիճակ է: Հայաստանը երբեք օրինական ուժի մեջ գործող, ազգային մակարդակով համաձայնեցված սահմանադրություն չի ունեցել, որ մի հատ էլ Սահմանադրական դատարան ունենա և դրա հետ կապված սահմանադրական ճգնաժամ»:

Աղայանի կարծիքով, հեղափոխությունից հետո պետք է հիմնովին փոխվեր Սահմանադրությունը:

«Եվ այդ նույն Սահմանադրական դատարանը կարող էր պարզապես վերանալ այդ սահմանադրությամբ, կամ ձևավորվեր լրիվ ուրիշ մարմին ուրիշ անունով, մասամբ այդ ֆունկցիաներով: Եվ նման կերպ այս բոլոր հարցերը շատ արագ կլուծվեին: Նույնը վերաբերում է նաև դատարանների ձևավորման սկզբունքներին, որովհետև հիմա շարունակում է մնալ այն արատավոր սկզբունքը, որը տարիներ շարունակ եղել է: Հիմա գուցե հաջորդ սահմանադրության մեջ դրանք ինչ-որ ձևով վերանայվեն, փոփոխվեն, բայց այդ ամենը պետք է ամենասկզբում ձեռնարկվեր»,- ասում է Արմեն Աղայանը:

Անդրադառնալով նախկինների ակտիվությանը՝ Աղայանը պնդում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը չուզենա, որ նրանք լինեն քաղաքական գործընթացների առանցքում, ապա նրանք չեն լինի:

«Հայաստանում կան մի քանի քրեական գործեր, որոնք դեռ չեն բացվել: Դրանցից մեկը իշխանության յուրացումն է: Իշխանության յուրացումները սկսվել են շատ վաղուցվանից, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, հիմնականում համընկել են Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների հետ»:

Back to top button
Close