ՆորություններՔո ձայնը

Հենց հիմա, առանց հապաղելու պետք է ոտքի հանել Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչներին, հենց հիմա՛. Ա. Աբովյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը սոցցանցի իր էջում գրել է.

Ադրբեջանցիները կրկին սկսեցին ականանետերից և տանկերից ռնբակոծել Տավուշի շրջանի հայկական դիրքերից մեկը։
Ինչպես և կանխատեսել էի, ազերիները անցան սրացման։
Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մեզ հիմա պետք է չափազանց ուշադիր լինել Նախիջևանի ուղղությամբ, դե բնականաբար նաև արցախյան սահմանի ողջ երկայնքով ։
Այս ամենի պատճառահետևանքային վերլուծությունը այս հղումով

https://m.facebook.com/story.php?story_fbid=298770071494209&id=100040836540943

Հենց հիմա, առանց հապաղելու պետք է ոտքի հանել Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչներին։
Հենց հիմա՛։
Սա մեզ շատ անհրաժեշտ է, քանի որ մեզ հարկավոր է քաղաքականապես ապահովագրել հակահարված տալու համար։

Հիմա շատ կարևոր պահ, որի վրա կխնդրեմ ուշադրություն դարձնել։

Ազերիները սկսել են ագրեսիվ ապատեղեկատվական գրոհ հայկական սոցցանցերում։
Տարածում են սուտ և տագնապ առաջացնող ապատեղեկատվություն։
Ուղղակի խնդրում եմ, այս կարգի տեղեկությունը հանկարծ չտարածել ոչ մի դեպքում, իսկ եթե տեսնեք ապա անմիջապես բողոքել և արգելափակել ։
Համոզված եմ, որ միայն մեր կոշտ հակահարվածը կարող է սրանց խելքի բերել…

Աստված պահապան Հայ Զինվորին

Back to top button
Close