Նորություններ

Ադրբեջանը հայտնեց իր երրորդ կորուստի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր Տավուշի ուղղությամբ իր սպանված զինծառայողների անունները: Այսօր ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր իր երկու կորուստի մասին, քիչ առաջ հրապարակեց նաև երրորդ դեպքը:

Այդ զինծառայողների անուններն են Վուգար Լյատիֆ օղլի Սադիգով, Էլշադ Դյոնմեզ օղլի Մամեդով, Հայամ Մագոմեդ օղլի Դաշդեմիրով: Նշվում է, որ վերջինս եղել է վիրավորների թվում, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Lragir.am

Back to top button