Նորություններ

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունն այսօր այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականի համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները:

Այս մասին հայտնում է Արայիկ Հարույթյունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով տեսանյութ:

«Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ»,-գրել է ԱՀ նախագահը:

Back to top button
Close