Նորություններ

Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրք գրավել

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

#ԿԱՐԵՎՈՐ Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Հայկական կողմից կորուստներ չկան:

Back to top button
Close