Նորություններ

«Հարկ է, որ կառավարությունը գյուղատնտեսական լուրջ ծրագրեր մշակի». Սրբուհի Գրիգորյան

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկ է, որ կառավարությունը գյուղատնտեսական լուրջ ծրագրեր մշակի՝ այս փուլում աշնանացանի հետ կապված։

Այն, որ առանց Գյուղատնտեսության նախարարության գյուղոլորտի ցուցանիշների անկում էր լինելու, փաստել ենք ամիսներ առաջ, երբ քննարկում էինք կառավարության կառուցվածքը։

Ժամանակի ընթացքում անկարևոր դարձավ նաև Բնապահպանության նախարարությունը։ Փաստը՝ ոլորտն առանց գլխավոր պատասխանատուի, առանց նախարարի…
Չեմ ուզում թերագնահատել մյուս ոլորտների կարևորությունը, բայց իմ նշած նախարարությունները կենսական նշանակություն ունեն։

Էկոնոմիկայի նախարարին, ում պատասխանատվության տակ է նաև գյուղոլորտը, խորհուրդ եմ տալիս դուրս գալ Երևանի օդակարգավորիչով իր առանձնասենյակից և շրջել մարզերում։

Շրջեք, ձեր աչքերով տեսեք իրավիճակը, ծրագրեր մշակեք, գրողը տանի։ Տմբացեք։

Աշնանացանի ժամանակաշրջանն է։ Հացահատիկի ցանքի….
Եղեք ամենալայն դաշտերն ունեցող համայնքներում։ Հանրապետության բարձրադիր գոտիներում եղեք։
Բոլոր տիպի ներդրումներն այդ ոլորտում արդարացված են։ Մի մտահոգվեք։ Ընդամենը շրջեք, մասնագետների հետ ուսումնասիրեք անհրաժեշտ խնդիրներն ու անելիքներ պլանավորեք։

Եթե դժվարանում եք, դիմեք վարչապետին։ Կառավարությանը նոր կառուցված է պետք՝ Գյուղատնտեսության նախարարությունով՝ մասնագիտացած թիմով։ Կառավարությունը գուցե այդ հարցում ոտքը կախ է գցում։

Ժամանակը, սակայն, հոսում է՝ ավազի փոխարեն ներքև տանելով ցորենի հատիկներ…»:

Back to top button
Close