Նորություններ

Փրկարարները 14-րդ օրն է՝ փնտրում են Ներքին Դվին համայնքի 66-ամյա բնակչին

Փրկարարները Քաղցրաշեն գյուղի դաշտերում՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայրում դեռ փնտրում են հունիսի 28-ից կորած տղամարդուն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հուլիսի 12-ին ժամը 05։52-ին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ընդհանուր թվով 10 փրկարար ծառայող, մեկնել է Քաղցրաշեն գյուղի դաշտեր՝ «Չանգլիկ» կոչվող արոտավայր, հունիսի 28-ի ժամը 06։00-ի սահմաններում կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակիչ Մարտիկ Վ.-ի (ծնված 1954թ․) որոնողական աշխատանքներ իրականացնելու։

Back to top button
Close