ՆորություններՍպորտ

Լա լիգա․ Բարսելոնան նվազագույն հաշվով հաղթեց Վալյադոլիդին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։

Կատալոնական ակումբը արտագնա խաղում բարդ հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո խփեց Արտուրո Վիդալը։ «Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։

Այս արդյունքից հետո «կապտանռնագույնները» միավորների քանակը հասցնում են 79-ի ու նորից 1 միավորով են հետ մնում առաջատար «Ռեալից»։

Զինեդին Զիդանի թիմը այս տուրի իր հանդիպումն անցկացնելու է երկուշաբթի՝ հյուրընկալվելով «Գրանադային»։

Back to top button
Close