ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ում մարդասպանի մահապատիժը հետաձգվել է՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ինդիանայի շրջանային դատարանը հետաձգել է մահապատժի կատարումը, որը նախանշված էր հուլիսի 13-ին:

Դատավոր Ջեյն Մագնուս-Սթինսոնը  բավարարել է տուժածների հարազատների խնդրանքը, որոնք հայտնել են, որ համաճարակով պայմանավորված առողջության համար սպառնալիքի պատճառով նրանք չեն կարողանա ներկա գտնվել Դանիել Լյուիս Լիի մահապատժին:

Այս մահապատիժը պետք է լինի առաջինը ԱՄՆ-ում`դաշնային մակարդակում, 2003 թվականից ի վեր:

Լին թույն ներարկելու միջոցով մահապատժի է դատապարտվել 1999 թվականին՝ դրանից 3 տարի առաջ Արկանզասում կողոպուտի ընթացքում երեք հանցակիցների հետ միասին ամուսիններին և նրանց 8-ամյա դստերը սպանելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեմ է Լիի մահվան դատավճռի հետաձգմանը և բողոքարկել է Մագնուս-Սթինսոնի որոշումը:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Back to top button
Close