ՄիջազգայինՆորություններ

Խաբարովսկում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի

Խաբարովսկի երկրամասի քաղաքների բնակիչները բողոքի ցույցեր են կազմակերպել ՝ ի պաշտպանություն սպանության գործով ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Խաբարովսկում անցկացված երթը համարվում է ամենամասսայականը քաղաքի պատմության մեջ:

«Նավալնիի Խաբարովսկի շտաբ»-ից հաղորդել են, որ քաղաքում մի քանի հազար մարդ երթ է անցկացրել: «Ըստ գնահատականների ՝ հանրահավաքի համար հավաքվել է 5-ից 35 հազար մարդ», — գրում է dvhab պորտալը:

Խաբարովսկում մարդիկ՝ շրջանցելով արգելապատնեշները, մուտք են գործել Լենինի հրապարակ և փակել քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Դրանից հետո նրանք հավաքվել են երկրամասի կառավարության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Ֆուրգալը դատվի Խաբարովսկում, և ոչ թե Մոսկվայում, և վանկարկել են հետեւյալ կարգախոսները. «Սա մեր երկրամասն է», «Մենք ենք այստեղ իշխանությունը», «Ազատություն Ֆուրգալին», «Պուտինը հրաժարական պետք է տա», «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Ոստիկանները չեն միջամտել ակցիային: Հավաքի ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել ոստիկանությանը:

 

 

Աղբյուր՝ tvrain.ru

Back to top button
Close