Նորություններ

«Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշմամբ Թուրքիան վերահաստատեց իր ժխտողական և այլատյաց կեցվածքը». Արայիկ Հարությունյան

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:

Back to top button
Close