Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել. մահացել է 16 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր առմամբ հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31.392 դեպք: Կա 710 առողջացած։

Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 13 դեպք: Այսպիսով, մահվան դեպքերը հասել են 559-ի:

Արձանագրվել է նաեւ մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11.234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133.104 թեստավորում:

 

Back to top button
Close