ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումից եւ Թուրքիայից տեղեկություններ է ակնկալում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիասթափված է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի իշխանությունների որոշումից և Անկարայից ակնկալում է տեղեկություն այն մասին, թե ինչպես է պատմական տեսարժան այդ վայրը հասանելի մնալու բոլոր այցելուների համար, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) ուրբաթ օրը չեղյալ էր հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիր էր ստորագրել։

Օրտագուսն ընդգծել է, որ թուրքական կառավարությունը պարտավորվել է ապահովել բոլոր այցելուների մուտքը Սուրբ Սոֆիայի տաճար:

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության նմուշ է, որը բացվել է 537թ.թ․-ին՝ Հուստինիանոս կայսեր կողմից: Այն ավելի քան 1000 տարի համարվում էր աշխահի ամենամեծ քրիստոնեական տաճարը:

1453թ․-ին, Բյուզանդական կայսրության անկումից հետո, տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close