ՆորություններՍպորտ

«Լոռի» ակումբում կորոնավիրուսի 17 դեպք է արձանագրվել. ամբողջ անձնակազմը մեկուսացված է

«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկություն է տարածել ակումբի անձնակազմի կորոնավիրուսի թեստերի պատասխանների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ «Լոռի» ՖԱ-ի անձնակազմից 17 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Նրանց թվում են ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վարակված անձանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։

Back to top button
Close