ՆորություններՍպորտ

Անհավատալի քամբեք, խենթագույն եզրափակիչ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային ու նվաճեց Հայաստանի գավաթը

Vbet Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցում են «Նոան» և «Արարատ-Արմենիան»։

Հայաստանի գավաթի խաղարկության ամենաարդյունավետ ու ամենաանհավանական եզրափակիչն անցավ առանց հանդիսականների։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ուգոչուկվու Լուիս Օգանան։ 24-րդ րոպեին Ալան Տատաևը խաղընկերոջից եկած անդրադարձից հետո գրավեց սեփական դարպասը։ 29-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։

39-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկու րոպե անց Լուիս Օգանան դուբլ գրանցեց։ Առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում էր 4-1 հաշվով ու թվում էր ամեն ինչ ավարտված է այս խաղում։

Սակայն 2-րդ կեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը կրճատեց հաշվի տարբերությունը։ 60-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն հաշիվը դարձրեց 3-4։ 67-րդ րոպեին Դանու Սպատարուն հաշիվը հավասարեցրեց՝ 4-4։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

114-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը «Նոայի» 5-րդ գոլը խփեց ու երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է «Արարատ-Արմենիան» նույնպես խփեց 5-րդ գոլը։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 5-5 հաշվով։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ 7-6։

Back to top button
Close