Նորություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Սև ծովից ցիկլոնի  ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը  խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝  

Հուլիսի  11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 11-14-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի  11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    38.60C (1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        7.50C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    26.50C

Back to top button
Close