Սպորտ

Մեսսի․ Իմ մասին շշուկներ տարածելը սովորական երևույթ է դարձել

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ձևացրել է, թե աճուկի վնասվածք ունի, որպեսզի չմասնակցի Մարոկոյի դեմ խաղին (1-0):

«Շատերն իմ մասին ասում են այն, ինչ ցանկանում են, իսկ մյուսները լսում են, հավատում այդ լուրերին, և տպավորություն է ստեղծվում, թե ես շան տղա եմ։ Իմ մասին շշուկներ տարածելը սովորական երևույթ է դարձել։ Ինձ արդեն ոչինչ չի զարմացնում։

Ցանկանում էի մասնակցել հավաքականի երկու խաղին էլ, բայց առաջին հանդիպումից հետո ցավեր զգացի և որոշեցի չխորացնել վնասվածքը։ Խնդիրը դեռ լիովին չի լուծվել։ Աճուկի վնասվածքները բավականին բարդ են լինում։ Հնարավոր չէ մեկ օրում ապաքինվել։ Այժմ ինձ ավելի լավ եմ զգում, բայց պետք է զգույշ լինեմ»,- Մեսսիի խոսքը մեջբերել է Goal-ը։

armsport.am

Back to top button
Close