Նորություններ

Կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել. մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 30.903 դեպք:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է. ավելացել է 11-ով:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Փաստացի այս պահին բուժվում է 11.471 պացիենտ, նվազել  է` 170-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 18.709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131.216.  վերջին մեկ օրում կատարվել է 2.050 նոր թեստավորում:

Back to top button
Close