Նորություններ

Ինքնասպանություն Երևանում․ միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել․ դին Հրազդան գետից դուրս են բերել փրկարարները

Այսօր, հուլիսի 9-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդը, ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Հրազդան գետից դուրս բերեցին դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Back to top button
Close