Նորություններ

«Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են». Հակոբ Արշակյան

Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Յուքոմի կապի խափանմանը:

«Յուքոմի կապի հետ կապված.

Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են։

Բոլոր ծառայությունների ամբողջ ծավալով վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից։

Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում»։

Back to top button
Close