Նորություններ

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ նաև էլեկտրոնային տարբերակով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ ինչպես հաճախ ասում ենք ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել Նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար։

Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։

Back to top button
Close