Նորություններ

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել

Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին:

Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը:

Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ ենք անում անտարբեր չմնալ եւ դատապարտել Թուրքիայի իշխանությունների ոճրագործ  քաղաքականությունը եւ միջոցներ ձեռնարկել կասեցնելու Թուրքական զավթողական ու վայրագ առաջխաղացումները տարածաշրջանում:

Եվրոպայի հայերի համագումար

8 հուլիս 2020

Շվեդիա

 

Back to top button
Close