Նորություններ

Նոր որոշում. շնչառական հիվանդություններ ունեցողները կարող են դիմակ չկրել բաց տարածքներում

Շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքքներում կարող են դիմակ չկրել։

Այս մասին նոր որոշում է ստորագրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ լրացում  կատարելով 2020 թվականի մայիսի 3-ի N63 որոշուման մեջ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս:» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից»,- նշված է որոշման մեջ։

Back to top button
Close