Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 36-ամյա վարորդը «Կամազ»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Հակոբ Խ-ն իր վարած «Կամազ 53212» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հակոբ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close