Նորություններ

Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ

Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր։ Կարեն Սեդրակյանին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 6 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր կառավարությունը։

Back to top button
Close